▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոր Վիրապի` անմխիթար վիճակում գտնվող ցուցանակը

Շատերն են  հանգստյան օրերին նախընտրում քաղաքից դուրս գալ, այցելել պատմամշակութային վայրեր(զբոսաշրջիկների մասին դեռ չենք խոսում):

Ասենք, օրերից մեկ օր, նրանք որոշում են այցելել  XVII դարի վանք-ամրոց` Խոր վիրապ:

Հաճախ չեն դիմում զբոսավարի օգնությանը և փորձում են ինքնուրույն «գլուխ հանել», հասկանալ, թե ինչն ինչոց է:  Փորձում են, բայց երբեմն չի ստացվում: Ասենք` ցուցանակն է բացակայում, կամ էլ` տխուր, հոգնած և անմխիթար վիճակում է գտնվում:

Խոսքն այս անգամ Խոր Վիրապի մասին ՎիվաՍելի հովանավորությամբ պատրաստված ցուցանակին է վերաբերում, և, հուսանք, սկսած կամ «փչացած» գործը ՎիվաՍել-ն անուշադրության չի մատնի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին