▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորեն Լևոնյանը կնոջից մեքենա նվեր ստանալու լուրերի մասին

Esem.am-ը գրել է, որ այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե դերասան Խորեն Լևոնյանը Range Rover մակնինշի նոր մեքենա ունի, որը նրան կինը` դերասանուհի, բիզնես լեդի  Լիկա Մեսրոպյանն է նվիրել: 

Տարածված լուրերն առաջացրել են Խորեն Լևոնյանի զայրույթը. «Մենք ընտանիքով երկու մեքենա ունենք և փոխեփոխ վարում ենք այն, որը ցանկանում ենք:  Ուղղակի ամոթ է նման հիմար բաներ տարածելն ու իմ անվան հետ խաղալը: Կարծում եմ` չարժե այստեղից-այնտեղից լսած սուտ լուրերը դնել համացանցում, որ մարդիկ էլ սուտ տեղեկություններ կարդան: Դրա համար ուղղակի ամոթ իրենց»,- ասել է դերասանը :

 

Առավել մանրամասն` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին