▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհուրդ եմ տվել Փաշինյանին՝ սպասել Աստծո դատաստանին. Սիսիանի հոգևոր հովիվը՝ եկեղեցում տեղի ունեցածի մասին

Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու  քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը պատմել է Սիսիանի եկեղեցում այսօր իր եւ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած դեպքի մասին։

Այս մասին գրում է Yerkir.am-ը:

-Տե՛ր Պարգեւ, ինչպե՞ս կմեկնաբանեք եկեղեցում տեղի ունեցածը, զինված խմբով եկեղեցի մտնելու իրողությունը։

-Իր խնդիրն է, թե ուր կմտնի։ Ես պարզապես խորհուրդ եմ տվել՝ սպասել Աստծո դատաստանին, ուրիշ ոչինչ։

-Վարչապետի ձեռքը օդում թողեցիք, ինչո՞ւ:

-Անձնական մոտեցում է։

-Դուք Փաշինյանին դո՞ւրս հրավիրեցիք եկեղեցուց։

-Ես Նիկոլ Փաշինյանին դուրս չեմ հրավիրել, նա դուրս էր գալիս։

-Կադրերից երեւում է՝ չեք բարեւում վարչապետին։

-Այո:

-Անձնական վերաբերմունքը պայմանավորված է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակո՞վ։

-Ոչ, իմ անձնական վերաբերմունքը վաղուց է ձեւավորված։

-Իսկ ի՞նչ տրամադրություն է սիսիանցիների մոտ։

-Տարբեր, ամենազանազան։

-Սահմանային փոփոխություններով պայմանավորված՝ ի՞նչ հոգեվիճակ է։

-Քաղաքապետարանը, սահմանային փոփոխություններով պայմանավորված, իր տեսակետն արդեն հայտնել է։

-Ձեր մեկնաբանությունը կուզեի լսել Սյունիքի այսօրվա դեպքերի հետ կապված:

-Խնդրում եմ, հիմա անհարմար է երկար խոսել, եթե կարելի է հետո խոսենք։

Հ․Գ․ Կայքն իր աղբյուրներից տեղակացնում է, որ այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Տեր Պարգեւի տանը։ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին