«Այս պահին նպատակահարմարություն չեմ գտնում և անհիմն եմ համարում նման հարցով արտահերթ նիստ հրավիրելը, որովհետև մեր ընդդիմադիր գործընկերների պահվածքը ցույց տվեց, որ նրանց նպատակը ոչ թե խնդրի լուծումն է, այլ ավելի շատ քաղաքական աղմուկ հանելը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ը կմասնկցի ոչ իշխանականների կողմից հրավիրված արտահերթ նիստին: Նշենք, որ քիչ առաջ ԱԺ չորս խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նպատակով ԱԺ քարտուղարությունից ձևաթուղթ վերցրեցին: Արտահերթ նիստում նրանք պահանջում են ընդունել հայտարարություն, որով կպահանջեն փոխոստիկանապետ, Ներքին գործերի հրամանատար Լյովա Երանոսյանի հրաժարականը:
«Նոր ծանոթացել եմ ձևաթղթին, և իմ դիրքորոշումն ավելի ամրապնդվել է, որովհըետև ձևաթղթում այնպիսի գաղափարներ կան, որ դրանք պառլամենտականի լիազորությունների կապ չունեն և ուղիղ միջամտություն են հանրապետության նախագահի լիազորություններին, ու ծիծաղելի է, որ նման հարց պառլամենտը քննարկի»:
Ըստ Շարմազանովի` խորհրդարանն իր վրդովմունք արդեն հայտնել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ԱԺ նախագահը ներկայացրեց նախագիծ, որով բոլոր ուժերի անունինց դատապարտեց այդ բռնությունները: «Դրանից այն կողմ էլ ինչ պիտի անի խորհրդարանը, խորհրդարանը ոչ իրավապահ մարմին է, ոչ դատախազություն, ոչ քննչական կոմիտե, ոչ էլ ոստիկանություն»:
ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ ոստիկանության օրենքով փոխոստիկանապետին, Ներքին գործերի հրամանատարին ազատում ու նշանակում է երկրի նախագահը: Նա նաև ընդգծեց, որ շատ կարևոր հարցերի վերաբերյալ ոչ իշխանականները արտահերթ նիստ չեն հրավիրել: «Իրենք շոու արեցին, մենք էլ շոուին չմասնակցեցինք»:Այս պահին նպատակահարմարություն չեմ գտնում և անհիմն եմ համարում նման հարցով արտահերթ նիստ հրավիրելը, որովհետև մեր ընդդիմադիր գործընկերների պահվածքը ցույց տվեց, որ նրանց նպատակը ոչ թե խնդրի լուծումն է, այլ ավելի շատ քաղաքական աղմուկ հանելը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ը կմասնկցի ոչ իշխանականների կողմից հրավիրված արտահերթ նիստին: Նշենք, որ քիչ առաջ ԱԺ չորս խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նպատակով ԱԺ քարտուղարությունից ձևաթուղթ վերցրեցին: Արտահերթ նիստում նրանք պահանջում են ընդունել հայտարարություն, որով կպահանջեն փոխոստիկանապետ, Ներքին գործերի հրամանատար Լյովա Երանոսյանի հրաժարականը:
«Նոր ծանոթացել եմ ձևաթղթին, և իմ դիրքորոշումն ավելի ամրապնդվել է, որովհըետև ձևաթղթում այնպիսի գաղափարներ կան, որ դրանք պառլամենտականի լիազորությունների կապ չունեն և ուղիղ միջամտություն են հանրապետության նախագահի լիազորություններին, ու ծիծաղելի է, որ նման հարց պառլամենտը քննարկի»:
Ըստ Շարմազանովի` խորհրդարանն իր վրդովմունք արդեն հայտնել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ԱԺ նախագահը ներկայացրեց նախագիծ, որով բոլոր ուժերի անունինց դատապարտեց այդ բռնությունները: «Դրանից այն կողմ էլ ինչ պիտի անի խորհրդարանը, խորհրդարանը ոչ իրավապահ մարմին է, ոչ դատախազություն, ոչ քննչական կոմիտե, ոչ էլ ոստիկանություն'':
ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ ոստիկանության օրենքով փոխոստիկանապետին, Ներքին գործերի հրամանատարին ազատում ու նշանակում է երկրի նախագահը: Նա նաև ընդգծեց, որ շատ կարևոր հարցերի վերաբերյալ ոչ իշխանականները արտահերթ նիստ չեն հրավիրել: «Իրենք շոու արեցին, մենք էլ շոուին չմասնակցեցինք»: