▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսնակը հերքում է լուրերը, թե Փաշինյանի կուսակցությունից 50 հոգի Սյունիքում պատռել են իրենց անդամատոմսերը

Հունան Պողոսյանի կողմից որևէ դիմում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն անդամագրվելու, չի եղել:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը: Նա նշել է, որ նրա անդամակցության մասին քննարկում էլ չի եղել:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Հունան Պողոսյանի՝ մարզպետ նշանակվելուց հետո նկատում են մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու միտում, Վահան Կոստանյանն ասել է, որ անդամներից որևէ մեկը դուրս չի եկել:

Իսկ դժգոհություններ լինելու հետ կապված կուսակցության խոսնակը նշել է. «Առնվազն ես կուսակցականների շրջանակում դժգոհությունների մասին չեմ լսել»:

Դիտարկմանը, թե հենց կուսակցականներն էին օրեր առաջ Կապան տանող ճանապարհը փակել, Կոստանյանն ասել է, որ ոչ թե կուսակցականները, այլ կուսակցության անդամություն ներկայացրած անձինք, ովքեր դեռևս կուսակցական չեն:

Հարցին, թե անդամությունից հրաժարված մարդիկ չկան, նա ասել է` ոչ:

 

 

 

Պատասխանելով հարցին, թե ըստ իրեն՝ այս նշանակմամբ պայմանավորված՝ ՔՊ-ին անդամագրվելու ցանկություն ունեցողների թիվը նվազել է, կուսակցության խոսնակն ասել է, որ չի կարծում, թե Հունան Պողոսյանի նշանակումն այդ կոնտեքստում կարելի է քննարկել:

«Նա նշանակվել է մարզպետ և ոչ թե որևէ կուսակցական պարտականություն կատարող»,-ասել է նա և հերքել մամուլում տեղ գտած այն հրապարակումը, թե հիսուն հոգի պատռել են իրենց անդամատոմսերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին