▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար՝ Երևանում. փրկարարները հատուկ տեխնիկայով դուրս են բերել վիրավորներին

Ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոցի թունել տանող ճանապարհահատվածում՝ Երևանի պետական և Տնտեսագիտական համալսարանները բաժանող հատվածում, բախվել են BMW մակնիշի 34 TO 247 համարանիշի և Toyota մակնիշի 34 SD 304 համարանիշի ավտոմենքենաները:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ն բախվել է բետոնի սյանը, 5 մարդ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

BMW-ի միջից վարորդին և վիրավորներին դուրս են հանել քաղաքացիները՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցներով, որոնք հատուկ տեխնիկայի օգնությամբ և մեծ դժվարությամբ կարողացան մասնատել ավետոմեքենան, ինչից հետո միայն հնարավոր եղավ վիրավորներին տեղափոխել շտապօգնության մեքենաներ:

Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, Երևանի շտապօգնության կայանի պետի օպերգծով տեղակալ Վահե Միրիջանյանը: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:

Տեղում էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի (կարմիրբերետներ) աշխատակիցները, ովքեր ՃՈ աշխատակիցների հետ երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել էին, որպեսզի հրշեջներն ու շտապօգնության բրիգադները կարողանային ազատ աշխատել:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին