▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. Mercedes-ը բախվել է Opel-ին ու հետո ամբողջովին այրվել. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 187 կմ հատվածում` Սառնակունք գյուղի վարչական տարածքում, Mercedes մակնիշի 33 ԼՏ 874 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Opel մակնիշի 29 ԼՍ 504 համարանիշի ավտոմեքենային:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, և այն ամբողջովին այրվել է: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողների հետ 6 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղափոխվածներից 2-ը եղել են Opel-ի, իսկ 4-ը՝ Mercedes-ի մեջ:

Տեղում են նաև Սիսիանի ոստիկանության բաժնի օպպերատիվ խումբը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Արամ Գալստյանը, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանը:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ Նարեկ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ճշտում է վարորդների և վիրավոր անձանց ինքնությունները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին