Մի տարօրինակ բան կա, որ խոշոր բիզնեսմենները, ում ասելով, թե նրանք միշտ ժողովրդի կողքին են, առաջինն են գները հուպ տալիս, օրինակ գազալցակայաններում: Բայց դե չես կարող մեղադրել, բիզնեսը բիզնես ա :
Սա այսպես, լիրիկական զեղում
Հա, հիմա անդրադառնամ սպեկուլյանտներին, ում տաս օր ա Կենտրոնական բանկն ա ման գալիս: Մի քանի հատ հասցեով ուղարկեմ
1. Կենտրոնական բանկ:
Մեկ շաբաթ ձայնազուրկ, որևէ բան չասող, բոլորից թռած կառույցը համար 1 դերակատարում ունի կեղծ լուրերի ու խուճապային տրամադրությւոնների տարածելու համար:
Գումարած դրան փոխարժեքային բորսայից դուրս մի քանի բանկերին տիխարի դոլարների խմբաքանակ վաճառելը, գումարած դրան չեյնջերի աշխատանքի վրա աչք փակելը (ուրիշ վախտ մտնում նալում են):
Գումարած դրան, կարող էին օրինակ ազատ շրջանառվող դրամի զանգվածը կրճատել, շատ հանգիստ, բանկերին տրվող վարկերի տոկոսադրույքը ավելացնել ու զրկել նրանց էժան դրամով սպեկուլյանցիայի տակ մտնել:
Շատ չգրեմ, նույնիսկ ժողի առաջին կուրսի ուսանողը էտ ձևերը գիտի
2. Սուպերմարկետների ներսի չեյնջերը:
Այս երկու օրը նայում եմ փոխանակաման կուրսերը սուպերմարկետների տարածքում գործող չեյնջերում, ու իրոք մոտս խուճապ ա առաջանում: Դոլարի վաճառքի գինը 590-720 դրամի շրջանակում անձամբ տեսել եմ: Ու փաստորեն միայն ես չեմ տեսել, այլ հազարավոր մարդիր, ովքեր այնտեղ առևտուր են անում: Մանավանդ գիշերային ժամերին ֆանտաստիկ թվեր կարելի է տեսնել:
Առք 540 վաճառք 700:
Էլ խեղճ ժողովուրդը ինչ անի, քան չդնի ու իրա տեսածը պատմի իրա ընկերներին, կոլեգաներին հարազատներին: Մարդ ա մի քսան հոգու պատմի, ֆեյսբուքն էլ վրից, վսյո բոլորը խոսում են 700 դրամանոց կուրսից:
Լուծում?
Գալիս են ու էտ չեյնջի տիրոջը նալում են մի քանի միլիոն դրամով:
3.Օրինակ ԲՏԱ բանկ:
rate. am կայքի գլխավոր աչք ծակող բանկն է ում առք-վաճառքի կուրսերը երեք օր է ռեկորդային են եղել ու մնացածներից տարբերվել են առնվազն 20-30 դրամով:
Լուծում?
Պարտադրում ես բանկին իրա գրած թվերով աշխատել: Միանգամից կխելոքանան:
4. Դալալներ:
Ամենախուճապատարած դեմքեր. ևւ ձեռքները ազատ են, բանկային կարգավորումներին չեն ենթարկվում ու իրենց ուզածով աշխատում են: Ավելի ճիշտ իրենց ՞ֆինանսական պապաների՞ ասածով: Ստվերային բորսայի առաջամարտիկներ:
Լուծում:
Մի քանի դալալներին ուղղակի տուգանում ես անօրինական գործունեության համար, մյուսների վրա սկսում ես կանխիկ դոլարներ լցնել, այդքան մինչև չկշտանան ու ձեռքի դրամները չվերջանան: Մի քանի հատի հետ այդպես անում ես և վերջ, շուխուռը որ շուկայում դոլարներ են ֆռում իրա գործը կանի:
Էլի մի քանի հատ սպեկուլյանտներ կան, նաև քաղաքական, ում կայֆ ա տալիս , որ երկիրը վատ վիճակում ա, բայց դրանց մասին նույնիսկ չարժի խոսել: Դրանք Ալիևին էլ աղուհացով կդիմավորեն
Շարունակելի է (կպատմեմ ինչ օգուտներ ունի պետությունը այս ամեն ինչից, իմեննո պետությունը, ոչ թե իշխանությունները)