▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր հրդեհ Գյումրիում

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրիում գործող հագուստի «Ֆաբրիկա» խանութների ցանցի մասնաճյուղերից մեկում: Նախնական տեղեկություններով, այն բռնկվել է էլեկտրական հոսանքի լարերից։

Թարմացված․ Փետրվարի 5-ին, ժամը 10։23-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում գտնվող խանութներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հագուստի խանութի առաջին հարկում գտնվող էլեկտրական վահանակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:39-ին, մարվել՝ 10:48-ին: Այրվել են էլեկտրական վահանակը և գույքը՝ մասամբ (մոտ 10 քմ):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին