▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր հրդեհ՝ Նոր Նորքում

Թարմացված․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Նոր Նորքի առաջին զանգվածում Թաթուլ Կրպեյանի անվան այգում այսօր 17 հուլիսի 2024 թվականին հրդեհ էր բռնկվել։ Անկախ հրդեհի պատճառներից, որոնք տարբեր կարող են լինել, քաղաքային իշխանությունը պարտավոր է տարվա հատկապես այս շոգ եղանակին զգոն ու աչալուրջ լինել, որպեսզի բնակիչները, այգիներում զբոսնող մեր քաղաքացիները չտուժեն։ Այս հարցում ևս «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու»։

«ԴՕԿ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը տեսանյութ է տարածել թելեգրամյան ալիքում՝ կից գրառմամբ․

«Նոր Նորքի առաջին զանգվածի Թաթուլ Կրպեյանի անվան այգում հրդեհ է բռնկվել, այրվել է 8,000 քառակուսի մետր խոտածածկ տարածք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին