▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսում ենք գերիներին վերադարձնելու մասին, բայց գալիս ՀՀ տարածքից են գերի վերցնում. Արշակ Զաքարյան

«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը գործող իշխանությունների հրաժարականի պահանջով հացադուլ է հայտարարել։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա հայտնեց՝ պետք է համախմբում լինի մի գաղափարի շուրջ:

«Թաքուն, ծածուկ, մեզ թիկունքից հարված հասցրած մեր իշխանությունները օր առաջ պետք է հեռացվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց նա:

Ըստ նրա՝ իշխանությունները չեն հեռանում, քանի որ վախենում են.

«Նրանք վախենում են հեռանալ իշխանությունից, բայց ամեն օրը, որ նրանք մնում են իշխանության, դավադիր ծրագրի ինչ-որ մի կետ իրականացնելու համար է։ Դա շատ վտանգավոր է մեր երկրի, մեր ազգի, մեր անկախության և պետականության համար»,- նշեց նա։

Արշակ Զաքարյանը  հայտնեց, որ իշխանություններին քննադատելու համար իրեն դավաճան էին հռչակել, անգամ տեղեկություններ էին տարածել, թե ինքը Ալիևի կողքին է, հանդիպել է նրան։

«Մարդիկ զանգում էին ինձ, հարցնում՝ թե ինձ չե՞ն բռնել, կամ ես արդյո՞ք Ալիևի կողքին չեմ։ Մարդկանց ուղեղներն այդքան լվացել էին, թե ես դավաճան եմ։ Բա որ դավաճան էի, արդեն հինգ օր Կառավարության դիմաց նստած եմ, ինչո՞ւ չեն բռնում»,- ներկայացրեց նա։

Զաքարյանի խոսքով՝ Ադրբեջանը իր ծրագիրը փայլուն իրագործեց. «Այն, ինչ Ալիևը իր երազում չէր պատկերացնում, իրագործվեց: Տեսեք թուքրերի պահվածքը, տեսեք, թե ինչպես են նվաստացնում մեզ, տեսեք աստիճաններին՝ ում դրոշներն են փռված՝ որպես ոտնաշոր: Մինչև հիմա թուրքերը շարունակում են մարդկանց առևանգել և տանել, այնուհետև տեսանյութերը հրապարակել: Մենք խոսում ենք գերիներին վերադարձնելու մասին, բայց գալիս են ՀՀ տարածքից գերի են վերցնում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին