Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկոյան շատ սուր ցավերով տեղափոխվեցի հիվանդանոց։ Ախտորոշեցին աջակողմյան թոքաբորբ և թթվածնային քաղց։Այսօր համեմատաբար լավ եմ զգում ։ Առողջապահության նախարարը այցելեց ինձ ։ Նա ինձ խոստացավ ,որ ամեն ինչ բացահայտելու է »։
Հիշեցնենք, որ Հայկուհուն հայտնել են, որ իր երեխան մահացել է, սակայն նրան մինչ օրս երեխայի մարմինը ցույց չեն տվել:
Կարդացեք նաև՝«Բանկայով մի քանի օրգան ցույց տվեցին՝ մարմին չկա, բոլորն ապշած են». անհետ կորած նորածնի մայրը գրառում է կատարել