▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոստացված լավ լուրերը. Ալեն Սիմոնյանի ուղիղ հեռարձակումը

 

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ հեռարձակման ժամանակ խոսել է մի քանի կարևոր թեմաներից և խոստացված լավ լուրեր հայտնել :

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա իր խոսքում մասնավորապես նշել է.

«Մինչ դիտորդներն ավելանան, ուզում եմ  2 հարցի անդրադառնալ: Նախ անդրադառնամ  հանրահավաքի հետ կապված այն նախադասությանը, որ իբր  եսիմինչ գումարներ են ծախսվել մեր հանրահավաքի համար: Մեր հանրահավքի վրա չի ծախսվել այքան մեծ գումարներ, մեր հանրահավաքի գումարները ծախսվել են մեր միջոցներով, և մի դրամ պետական կամ քաղաքային բյուջեից չի ծախսվել, ես ձեզ վստահեցնում եմ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երկրորդը՝ ամենահաճախ տարածվող լուրն այն է, որ ֆեյսբուքում հայտնվել են բազմաթիվ ֆեյքեր , որոնք աշխատավարձով պատմում են տարբեր հեքիաթներ, փորձում են վարկաբեկել ինձ, իմ ընկերներին, վարչապետին:  Ուզում եմ ձեզ զգուշացնել, որ բոլոր այդ լուրեը վճարովի  բաներ են: Մենք մտածելու բան չունենք, իմացեք, որ հայ ժողովուրդը մերժել է ձեզ, հարգելի ֆեյքեր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիմա վերադառնամ այն թեմային, ինչի համար ձեզ անհանգստացնում եմ:

Այսօր ես այցելել եմ Խարբերդի մանկատուն: Կարող եմ ասել, որ ոչ բոլորը պետք է և կարող են գնալ այնտեղ, քանի որ դա շատ բարդ տեսարան է մարդու համար: Գնացել էի այնտեղ, որ ոչ թե փափուկ խաղալիքներ տանեի, այլ փորձեի հասկանալ՝ ինչ կարող ենք անել մենք: Ի պատիվ մեր իշխանությանը՝ պետք է ասեմ, որ այնտեղ արվել ու արվում են շատ ու շատ բաներ: Պետք է ասեմ, որ թե տնօրենը, թե անձնակազմը շատ սրտացավ են  և իրենց գործը լավ են անում, բայց կային խնդիրներ, որոնք մենք լուծեցինք: Մենք  2  բարերարի հետ այցելեցինք այդ մանկատուն և այնտեղ առկա խնդիրներից մեկը՝  ճաշարանի և խոհանոցի հատակն էր, որը կվերանորոգվի: Սակայն դա էլ ամենը չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին