ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրայինին տված հարցազրույցին, ասել է. «Ելույթի մեջ տեսել եմ բազմաթիվ ստեր ու կեղծիքներ, բայց պետք է ընդգծեմ մի կարևոր հանգամանք. ՀՀ կառավարիչը խոստովանեց, որ ինքը ԼՂ-ն զոհաբերել է գիտակցաբար: Երբ խոսում էր ինչ-որ մահակների մասին, այսինքն՝ իր համար ԼՂ-ի հարցը մահակ էր ՀՀ-ի գլխին, ուղղակի չհասկացա, թե ո՞ր մահակների մասին էր խոսում, կամ ովքե՞ր էին մահակները պարզել ՀՀ-ի գլխին՝ համանախագահնե՞րը, ովքեր հինգ անգամ գրավոր հայտարարություն են տարածել ԼՂ-ի վերջնական կարգավիճակի մասին, ո՞ր երկրի մասին էր խոսում, ո՞ւմ մասին էր ասում, որ մահակ են պարզել ՀՀ-ի գլխին, միգուցե այն երկրի՞, որը մեզ միլիարդներով անվճար ու զեղչով սպառազինություն է մատակարարել, ինչն ամբողջությամբ ինքը հանձնել է Ադրբեջանին»:
«Խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար». Սերժ Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet