Хотим как в Aрмении... Ռուսաստանում տեղի են ունենում հակապուտինյան ցույցեր
Ռուսաստանում մեկնարկել են հակապուտինյան ցույցեր, որոնք ունեն «Նա մեր ցարը չէ» կարգախոսը: Ցույցերն առաջնորդում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Բողոքի ակցիաներն իրականացվում են Ռուսաստանի տարբեր քաղաքներում`Մոսկվայում, Վլադիվոստոկում, Խաբարովսկում, Իրկուտսկում, Յուժնո-Սախալինսկում, Կոմսոմոլսկ-նա-Ամուրեումև այլ վայրերում: Մոսկվայում և Պետերբուրգում իշխանությունները հրաժարվել են արտոնել բողոքի ցույցերը: Բառնաուլում կան բերման ենթարկվածներ: Հայտնի է, որ Կրասնոյարսկում բերման են ենթարկել նաև Նավալնու շտաբի ղեկավար Յանա Գերասիմովային,ում մեղադրում են զանգվածային միջոցառումների իրականացման կանոնների խախտման հոդվածով:
Հավելենք նաև, որ Սամարայում ցուցարարները բարձրացրել են Հայաստանի դրոշը, իսկ որոշ քաղաքներում,ինչպես Պերմում, վանկարկել են «Хотим как в Aрмении» արտահայտությունը:
Ռուսաստանի տարբեր քաղաքներում մեկնարկել են հակապուտինյան ցույցեր, որոնք ունեն «Նա մեր ցարը չէ» կարգախոսը: Ցույցերը առաջնորդում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Մոսկվայում և Պետերբուրգում իշխանությունները հրաժարվել են արտոնել բողոքի ցույցերը: Հայտնի է, որ Կրասնոյարսկում բերման են ենթարկել Նավալնու շտաբի ղեկավար Յանա Գերասիմովային,ում մեղադրում են զանգվածային միջոցառումների իրականացման կանոնների խախտման հոդվածով: Բերման ենթարկվածներ կան նաեւ Բառնաուլում: Այնտեղ ոստիկանական բաժանմունքներ են տեղափոխել 10-15 մարդու: Կեմերովոյում ձերբակալվել է տեղի շտաբի ղեկավարը, իսկ Մոսկվայում վաղ առավոտնից սկսվել է զբոսանք Տվերսկայա փողոցով ակցիան:
Բողոքի ակցիաներն իրականացվում են Ռուսաստանի տարբեր քաղաքներում`
Հավելենք նաև, որ Սամարայում ցուցարարները բարձրացրել են Հայաստանի դրոշը, իսկ որոշ քաղաքներում վանկարկել են Хотим как в Aрмении արտահայտությունը: