aravot.am-ին ահազանգած քաղաքացիները պատմել են, որ Կոմիտասի հասցեում գործող Yerevan City սուպերմարկետից թույլ չեն տալիս առեւտուր անել: Քաղաքացիներից մեկը պատմլ է, որ արգելել են 10 կգ շաքարավազ գնել, երկար բանակցելուց հետո միայն թույլատրել են 5 կգ շաքարավազի վաճառքը. «Ձեռքից 10 կիլոգրամ շաքարավազը վերցրին, ասացին` չի թույլատրվում 10 կիլոգրամի վաճառքը: Ինձ պատճառներ չեն հայտնել»:
Մեկ այլ քաղաքացի պատմել է, որ կեսօրին կրկին նշված սուպերմարկետում հայտարարել են, որ առեւտուրը կարճ ժամանակով դադարեցվում է:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում