Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավորները որոշում են ընդունել՝ «ինքնավար հանրապետության անկախության մասին»: Որոշմանը կողմ են քվեարկել 85 պատգամավորներ: Այս մասին գրում է pravda.com.ua-ն՝ վկայակոչելով Գերագույն խորհրդի լրատվական ծառայությունը:
«Ղրիմի Հանրապետության Գերագույն Ռադան դիմում է ՌԴ-ին՝ Ղրիմի Հանրապետությունը որպես սուբյեկտ ՌԴ կազմի մեջ ընդունելու առաջարկով»:
«Ղրիմի հանրապետությունը մտադիր է կառուցել իր հարաբերություններն այլ պետությունների հետ՝ հավասարության, խաղաղության, բարի դրացիական հարաբերությունների, այլ երկրների հետ քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության համընդհանուր ճանաչված սկզբունքների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ: