▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խստորեն դատապարտում եմ բռնության որևէ դրսևորում. այն ՀՀ-ում տեղ չունի և չպետք է ունենա. Նիկոլ Փաշինյան

«Խստորեն դատապարտում եմ բռնության որևէ դրսևորում, անկախ նրանից՝ դա իշխանության, կառավարության համակիրների կամ այդպիսին ներկայացող մարդկանց կողմից է արվում, թե՝ հակառակը:Բռնության որեւէ դեպք, որեւէ դրսեւորում, որեւէ քարոզ, ատելության որեւէ դրսեւորում ՀՀ-ում տեղ չունի եւ չպետք է ունենա»,- այս մասին այսօր 2018թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին, բողոքի ակցիաներին և զանազան կոչերին։

 

 

 

 

 

 

 

 

«Մեզ համար մեծագույն խնդիրներից մեկը եղել եւ շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձեւավորումը: Ես կարծում եմ, որ ՀՀ-ում հենց այդպիսի միջավայր է ձեւավորված: ՀՀ-ն բռնությունից զերծ երկիր է, մենք պետք է ինստիտուցիոնալ առումով ձեւավորենք բռնությունից զերծ հանրության տեսլականը եւ բռնության այն քարոզը, որ տեղ ունի ՀՀ-ում, դա իմ գնահատմամբ, լուսանցքային երեւույթներ են, հետցնցումային երեւույթներ են եւ որեւէ կասկած չկա, որ բռնություն քարոզող եւ բռնությամբ գործող ուժերը եւ անձինք, անկախ նրանից՝ իշխանության համակիրներն են, թե ընդդիմության, նրանք դուրս են մղվելու ՀՀ հանրային եւ քաղաքական կյանքից»:

 

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին