Սեպտեմբերի 20-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հանդիսավոր մրցանակաբաշխությանը ներկա չի եղել «Վիվասել» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որին, որպես լավագույն գործատուի, «Համազգային վստահության խորհուրդը» պետք է մրցանակ հանձներ: Մինչդեռ Յիրիկյանի մասնակցություևը նախապես հայտարարված է եղել:
«Հրապարակ»-ը պարզել է, որ «Վիվասելի» տնօրենը հրաժարվել է գնալ մրցանակ ստանալու, քանի որ իմացել է, որ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, որը պետք է հանձներ մրցանակը, չի գալու միջոցառմանը, քանի որ շտապ գնացել է նախագահականում այլ միջոցառման: Լուրն առնելով` Յիրիկյանն առաջարկել է արձանիկն իրեն հանձնել «Վիվասելի» գրասենյակում:
Յիրիկյանն անտեսե՞լ է ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet