▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Խաչատուրովի որդին դաժան ծեծի է ենթարկե՞լ չորս զինվորների

NRNAK.comտեղեկացրել է, որ հաղորդագրություն է ստացել բանակում տեղի ունեցած հերթական խայտառակ դեպքի վերաբերյալ: 

Նշելով, որ բազմիցս  անդրադարձ է կատարվել խաչատուրովականների «բանակը շենացնելու» ինքնատիպ մոտեցումներին ու որ այս դեպքը ևս բացառություն չէ,   NRNAK.com-ը գրում է, որ  ըստ  տեղեկությունների, շաբաթ օրը երեկոյան Յուրի Խաչատուրովի որդին ալկոհոլի ազդեցության տակ դաժան ծեծի է ենթարկել Դիլիջանի հրետանային զորամասի չորս ժամկետային զինծառայողների, որոնցից երեքը տեղափոխվել են Վանաձորի հոսպիտալ: Իսկ Զորիկ անունով զինվորը, ում վիճակը չափազանց ծանր է, Խաչատուրովի որդին իր  մեքենայով տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Դեպքի մանրամասները ճշտվում են:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին