▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զադիկ Զադիկյանի Path to Nine աշխատանքը կցուցադրվի Բրուքլինի արվեստի թանգարանի 200-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Նոյեմբերի տանսվեցին Նյու Յորքում, Բրուքլինի արվեստի թանգարանը կտոնի հիմնադրման երկու հարյուր ամյակը։ Այդ առիթով թանգարանն իր այցելուների համար կբացի հոբելյանական ցուցահանդես՝ Solid Gold խորագրով։ Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն ժամանակակից արվեստի նմուշներ, որոնք բացահայտում են ոսկու տարբեր իմաստներն ու բովանդակությունները, որոնցով մարդկությունը պատմության ընթացքում օժտել է ազնիվ մետաղը։

Ցուցահանդեսին մասնակցում է նաև ամերիկահայ արվեստագետ Զադիկ Զադիկյանն իր Path to  Nine աշխատանքով։ Այն ծավալային ինստալյացիա էորն իրենից ներկայացնում է ոսկու ձուլակտորների տասնութ սյուներ։ Դրանք կազմված են ոսկու թերթիկներով պատված 999 գիպսե աղյուսներից։ Այս աշխատանքը թվերի մաթեմատիկականմիևնույն ժամանակ՝ առեղծվածային բնույթի յուրովի վերարտադրություն էորն արվեստագետը ներկայացնում է ոսկեզօծ աղյուսների շարքերի միջոցով։ Աշխատանքում շեշտադրված է հատկապես ինը թիվըքանի որըստ Զադիկյանիայն համարվում է ամենակարևորը. «Ինը թիվը եզրափակում է միանիշ թվերի շարքըորից հետո սկսվում է թվերի կրկնությունը՝ մինչև անվերջություն», ասում է Զադիկ Զադիկյանը։

Path to Nine աշխատանքն ընդգծում է նաև Զադիկ Զադիկյանի վերաբերմունքը ամենաազնիվ մետաղի՝ ոսկու նկատմամբ՝ իբրև մաքրությանկյանքի և հարատևության խորհրդանիշ։  «Ոսկին թերևս ամենաճանաչված նյութն էորը գիտեն փոքր երեխայից մինչև մահվան վերջին օրերն ապրող մարդը։ Ոսկին հարգում են մեծ մասամբ՝ իբրև նյութական կապիտալբայց հոգեկան աշխարհում այն շատ ավելի մեծ իմաստ և կարևորություն ունի։ Այն եղել է և կա գեղեցկությանուրախությանծեսիհաջողությանհարստության և կյանքի խորհրդանիշ», ասում է Զադիկ Զադիկյանը։

Արվեստագետն իր աշխատանքներում ոսկին կիրառում է 1970-ականներից։ 

Pathto Nine  ինստալյացիայով նա շարունակում է ոսկու բացահայտումը՝ ազնիվ մետաղի նյութական գեղեցկությունը համադրելով խոր փիլիսոփայական հարցադրումների հետ։

Ցուցահանդեսը Բրուքլինի արվեստի թանգարանում կշարունակվի մինչև 2025 թվականի հուլիսի 6-ը։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին