««Զանգեզուրի միջանցքի» հետ կապված մտավախություններն ու մտահոգություններն անհիմն են»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Ջրականում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անհատական հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Ադրբեջանը վստահորեն շարունակում է իր ուղին. ««Զանգեզուրի միջանցքը» զարգացման և ներդրումային հնարավորություններ կբացի Միջին միջանցքի բոլոր երկրների համար»: