▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի վերադարձեք, Ձեր տեղի վրա աչք ունի քաղաքագիտական մտքի տիտան Անի Զախարյանը

Նամակ Զարուհի Փոստանջյանին

Սիրելի, հարգելի, աննման և անկրկնելի Զարուհի ջան, Ձեր գնալուց հետո քաղաքական միտքը, դաշտը, արոտավայրը, ինչու չէ նաև պատիվն ու խիղճը գաղջացել, տաղտկացել, խամրել, դարձել էր անհետաքրքիր ու միօրինակ: Սակայն մինչև այն պահը, երբ Անի Զախարյանը նամակ գրեց համայն ռուսիո նախագահին:

Որպես Ձեր «վաղեմի բարեկամ» խիստ գաղտնի հիշեցնեմ, որ սուրբ տեղը դատարկ չի մնում և ի՞նչ...

Ի՞նչ...Սա էիք ուզում, արդեն այդ տեղի վրա աչք ունի հայ քաղաքագիտական մտքի նորահայտ տիտան, նախամայր, կրող և իրագործող Անի Զախարյանը: Նա արդեն փորձում է գերազանցել Ձեր երբեմնի տարօրինակ, էքսցենտրիկ, սադո-մազոխիստական, մարազմատիկ միջազգային մակարդակի հասած նվաճումները: Նա փորձում է արդեն՝ չկրկնօրինակելով Ձեզ՝ բերել նոր խոսք, նոր տերմիններ, նոր քաղաքագիտական բառապաշար և քաղաքականությունը ներկայիս արհեստի, փեշակի կարգավիճակից դարձնել արվեստ…

Սիրելի Զառոչկա, հապաղելը հղի է լուրջ հետևանքներով և Ձեր այդ ուսումնառությունն արդեն կդառնա ավելորդ ու աննպատակ: Շտապ վերադարձեք, որովհետև նա արդեն Պուտինի հետ խոսում է, ինչպես հավասարը հավասարի հետ, որպես  «պրեզիդենտկա» Պատկերացրի՞ք իրավիճակի լրջությունը...
Բավ է Զառոչկա՝ եկեք, վերադարձեք, փրկեք: Մեր հույսն ու հավատը Դուք եք, թեկուզ էքսցենտրիկ, թեկուզ տարօրինակ՝ բայց Դուք:

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին