▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զավեշտալի է մեր դատաիրավական բարեփոխումները մեկնաբանել որպես ճնշում․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ դատավորներ կան, որոնք «Երրորդ մասում» քրեական հեղինակությունների հետ են հանդիպում, հետո քրեական վճիռներ են կայացնում եւ հարցին՝ արդյոք հիմա չկա՞ն համապատասխան մեխանիզմներ նման դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար, նշեց. «Դրա համար մենք դատական օրենսգրքում ներառել ենք դատավորների թեկնածուների ստուգման որոշակի մեխանիզմներ:

/filemanager/uploads/Rustam_Badasyan.jpg

Դեռ շարունակելու ենք նման մեխանիզմների ներդրումը, ինչպես նաեւ կարգապահական պատասխանատվության ինստիտուտն ենք կատարելագործում, ավելացնելու ոչինչ չունեմ, բացի նրանից, որ վերից վար կոռումպացված հստակ մեխանիզմներով գործող դատական համակարգը, որը գոյություն է ունեցել մինչեւ 2018 թվականի մայիս-հունիս ամիսները, որտեղ ուղղակի հաստատված դրույքաչափերով կաշառքները վերից վար, վարից վեր իջել են, օրինակ նախկին ՄԻՊ-ի հայտարարությունը, նմանատիպ դատական համակարգի պայմաններում լռել, լռել այն պայմաններում, երբ այդ համակարգը  բացառապես կախված է եղել գործադիրից եւ իշխանափոխությունից հետո, երբ մենք ձեռնարկում ենք դատաիրավական բարեփոխումներ, երբ մենք ասում ենք՝ եկեք դատական համակարգի անկախությունն ապահովենք, քաղհասարակությանն ասում ենք՝ եկեք ներգրավվեք, եւ այդ պայմաններում որոշ հայտարարություններ մեկնաբանել որպես դատարանի նկատմամբ ճնշում, զավեշտից բացի որեւէ այլ տպավորություն չի թողնում»։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին