▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զավեշտալի գողություն Արարատի մարզում

Shamshyan.com-ը գրում է.

Կայքի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզում տեղի ունեցած գողության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 2-ին Մրգավան գյուղի բնակիչ, 43-ամյա Արայիկ Գալստյանը դիմել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 1-ի ժամը 21:00-ից մինչև այսօր առավոտ մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Մրգավան գյուղի Խ. Աբովյան փողոցի թիվ 97 հասցեում գտնվող իրեն պատկանող մսի վաճառքի կետի վագոն-տնակի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել 140 կգ մսամթերք և կացին: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին