▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զբոսաշրջությունը խթանելու նպատակով համապատասխան միջավայրի ստեղծումը մեզ համար առաջնահերթություն է

«Զբոսաշրջությունը խթանելու նպատակով նոր ենթակառուցվածքների և համապատասխան միջավայրի ստեղծումը մեզ համար առաջնահերթություն է, ինչը մենք նախատեսում ենք իրականացնել առաջիկա 5 տարիների ընթացքում:

Այդ շարքում, բնականաբար, առաջիններից մեկը «Էրեբունի» արգելոց-թանգարանն է, որը մեր 2800-ամյա քաղաքի պատմության կանգուն վկայությունն է: Եվ Երևանն աշխարհում առավել ճանաչելի դարձնելու և մեր հնագույն քաղաքի պատմությունն աշխարհին լավագույնս ներկայացնելու նպատակով, առաջիններից մեկը մենք կյանքի կկոչենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Շենգավիթ ու Կարմիր բլուր հնավայրերի վերակառուցման ծրագրերը»,- Տարոն Մարգարյանը՝ Էրեբունու բնակիչների հետ հանդիպմանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին