▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգուշացեք՝ WhatsApp-ը թույլ է տալիս կարդալ և փոխել այլ բաժանորդների հաղորդագրությունների բովանդակությունը

Check Point Research հետազոտական ընկերության մասնագետները խոցելիություն են հայտնաբերել WhatsApp մեսենջերում, որը թույլ է տալիս չարամիտներին որսալ եւ փոխել հաղորդագրությունների բովանդակությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բացթողումը ծառայության անվտանգության համակարգում հաքերներին թույլ է տալիս մանիպուլացնել հաղարդագրությունները՝ ինչպես օգտատերերի անձնական նամակագրության, ինչպես նաեւ խմբակային չաթերում: Այսպիսի հնարավորություն հայտնվում է WhatsApp-ի բջջային եւ վեբ տարբերակների տվյալների սինխրոնիզացման համար գործիքներում խոցելիության առկայության պատճառով:
Վերլուծաբանները չաթեր «ներխուժելու» մի քանի եղանակ են առանձնացրել: Օրինակ, «Մեջբերում» գործառույթի օգնությամբ խմբակային չաթում կարելի փոխարինել իրական օգտատիրոջ ID-ն ցանկացած այլ օգտատիրոջ անունով, անգամ եթե նա նամակագրության մեջ չէ: Բացի այդ, նաեւ հնարավորություն կա խմբի մասնակցի անձնական պատուհանին չաթով քողարկված հաղորդագրություն ուղարկել, եւ այդ դեպքում հասցեատիրոջ պատասխանը տեսանելի կլինի խմբի բոլոր մասնակիցների համար: Մասնագետները հետազոտության արդյունքներն ուղարկել են մշակողին: WhatsApp-ում դեռ չեն մեկնաբանել վերլուծաբանների եզրակացությունները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին