▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգույշ եղեք, թե չէ երեխեքն էլի կասեն՝ խաբեցին մեզ. Փաշինյանը հիշեցրեց Սիսի երեխաների տեսանյութի մասին

 

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացավ տեղեկություններ ստանալ ճանապարհաշինարարության ծավալների, որակի, երաշխիքների մասին:

Կառավարությունից զեկուցեցին, որ պատրաստվում են մրցույթ հայտարարել ևս 32 կմ ճանապարհի համար: 100 կմ ճանապարհահատված այս պահին գտնվում է շինարարության փուլում, ևս 90,7-ը գտնվում են մրցույթի տարբեր փուլերում, այդ թվում երկուշաբթի հայտարարվել է դեպի Սիս տանող ճանապարհի հիմնանորոգման մրցույթը, բացումը կլինի հունիսի 12-ին:

 

 

 

Նշենք, որ խոսքն այն ճանապարհի մասին է, որի վերաբերյալ երեխաները շաբաթներ առաջ հայտարարել էին, թե Փաշինյանը խոստացել է սարքել, բայց գլխառադ է արել:

Վարչապետը հստակեցրեց, որ հունիսին տեղի է ունենալու մրցույթի բացումը, ոչ թե ճանապարհի. «Զգույշ եղեք, թե չէ երեխեքն ասելու են՝ էլի խաբեցին: Ձևակերպումները պետք է ճշգրիտ լինեն»,-կատակեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ «Նիկոլն էկավ «գլխառադ» արեց»․ Փաշինյանն արձագանքեց հայտնի տեսանյութի երեխային

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին