▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայող է մահացել. ՔԿ

Զինծառայող է մահացել։ Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։

ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում են քննչական և վարութային գործողություններ:

***

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տևական հրադադարի ժամանակ, խաղաղ պայմաններում հերթական զինծառայողն է մահացել բանակում։ Նրա մահվան հանգամանքները քննչական կոմիտեն չի հրապարակում։ Ուրեմն՝ թաքցնելու բան կա, որ չի հրապարակում։ Այս տարվա 7 ամիսների ընթացքում արդեն 7-րդ մահն է բանակում։ Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը թենիս է խաղացել գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի հետ։ Ծնողերն իրենց որդիներին բանակ չեն ուղարկում, որ բանակից նրանց դագաղներով տուն ուղարկեն»։

***

Ինչպես հայտնել էինք, երեկ երեկոյան զինծառայողի մահվան հերթական դեպքն է գրանցվել. նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Մեդիահաբ»-ը պարզել է, որ դեռևս անհայտ պայմաններում մահացած զինծառայողը Չարենցավանի բնակիչ Նարեկ Թորոսյանն է, որը ծառայել է Ճամբարակի զորամասում։

Լրատվականին հաջողվել է կապ հաստատել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակցի հետ, ով ճանաչում էր Նարեկին։ Նրա խոսքով՝ շատ խելացի, կազմակերպված, կիրթ և համեստ տղա էր Նարեկը՝ Չարենցավանի համար 6 հիմնական դպրոցի շրջանավարտ։

Մայրը արվեստի դպրոցի տնօրենի օգնականն է:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին