▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայող Վահրամ Ավագյանն է իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեղեկատվություն՝ կապված այսօր՝ հունվարի 30-ին  ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանի հետ:

«2020 թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին