▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայողի մահվան գործով Առաքել Մովսիսյանի (Շմայսի)որդուն մեղադրանք է առաջադրվել

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) որդուն՝ Դավիթ Մովսիսյանին: Այս մասին ՀԺ-ին փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 30-ին: Զոհված զինծառայողի հարազատները չեն հավատում, որ նա դիմել է ինքնասպանության: Նրանք ի նշան բողոքի փետրվարի 2-ին դին բերում էին Արմավիրից Երեւան: Այդ ընթացքում նրանց մոտ էր գնացել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ հայտնել էր, որ որեւէ ապացույց չունի, թե սա ինքնասպանություն է:

Դեպքի առթիվ փետրվարի 2-ին ձերբակալվել էին Ավագյանի 3 ծառայակիցները՝ այդ թվում Դավիթ Մովսիսյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին