Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները համաձայնության եկան Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Նախարարի հորդորով ու խնդրանքով, նրանք որոշեցին դադարեցնել բողոքը եւ վերադառնալ՝ հուղարկավորելու զինվորին:
Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ ինքն էլ կմասնակցի հուղարկավորությանը:
Զինծառայողի եղբայրները նախարարին ասացին, որ վերադառնում են, քանի որ հավատում են նրա խոսքին, նրա նկատմամբ մեծ հարգանք ունեն ու հույս հայտնեցին, որ իրենց հարգանքը մինչեւ վերջ կպահպանվի: Նաեւ նշեցին, որ նախարարից են իմացել 3 ձերբակալվածի մասին եւ հավատում են վերջինիս խոսքին՝ ինքնասպանության վարկածը չպնդելու մասին: Եղբայրները նշել են, որ Վահրամը ոչ ֆինանսական, ոչ ընտանեկան, ոչ էլ հոգեբանական խնդիրներ չի ունեցել եւ անհեթեթ է կատարվածը ինքնասպանություն որակել:
Հիշեցնենք, Վահրամ Ավագյանի հարազատները, չհավատալով ինքնասպանության նախնական վարկածին, Նրանք ի նշան բողոքի, զինվորի դին բերում էին Երեւան՝ փակելով մայրուղին:
ՀՀ պաշտպանության նախարարը անձամբ բանակցեց մահացած զինծառայողի հարազատների հետ, որի ընթացքում նշեց, որ գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկը Շմայս մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է:
Ավելի ուշ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանըհայտնեց, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:
Ֆեյսբուքյան էջում նա նշել է, որ վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:(Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):
Կարդացեք նաև՝ Ինքնասպան է եղել զորքի առաջ, ու զորքը լռե՞լ է. սուգ ու ցասում Հաղթաղ գյուղում
Կարդացեք նաև՝ Զինվորի ինքնասպանությունն ու Շմայսի որդին․ Իրավիճակը բանակում


