▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայողներն աղջիկ են փախցրել եւ եկեղեցու մոտ բռնաբարել

29-ամյա Գեւորգ Մանուկյանը եւ Մյասնիկ Արսենյանը, ովքեր ծառայում են Հայաստանի ՈԶ N զորամասում, բռնի ուժով աղջիկ են առեւանգել ու Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտակա տարածքում մեքենայից իջեցնելով` նրա կամքին հակառակ` սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Նյուզ.am-ն է գրում այդ մասին ու նշում, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից
 տեղեկացրել են, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն` 29-ամյա Գեւորգ Մանուկյանը, ով ծառայում է ՀՀ ՈԶ  N  զորամասում, (կոչումով կրտսեր սերժանտ), իր համածառայող սերժանտ 29-ամյա Մյասնիկ Արսենյանի հետ միասին, Երեւանի Սեբաստիա փողոցի եւ Իսակովի պողոտայի հատման խաչմերուկում բացահայտ առեւանգել են Արարատի մարզի գյուղերից մեկի 28-ամյա բնակիչ Լուսինե  Բ.-ին` բռնությամբ նստեցնելով Մյասնիկի վարած «Մերսեդե Բենց» մակնիշի  ավտոմեքենան:

Նրանք մեքենան վարել են Արարատի մարզի Արգավանդ գյուղի ուղղությամբ: Ճանապարհին Լուսինե Բ-ի բղավոցներից հետո, նրան մեքենայից իջեցրել են, բռնությամբ տեղավորել մեքենայի բեռնախցիկի մեջ եւ տարել Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտակա տարածք: Այստեղ աղջկան իջեցրել են մեքենայից եւ բռնաբարել: Այսինքն` նրանք կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով եւ 138 հ. 1-ին մասով: Գործը դատարան է ստացվել փետրվարի 22-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին