▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված ավազակային հարձակում Երևանում. թալանել են Ավանի «Վիվարո» բուքմեյքերական կետը

 

Այսօր՝ հուլիսի 30-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։00-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Երևանում. թալանել են Ավանի «Վիվարո» բուքմեյքերական կետը. ժամանել են Երևանի ոստիկանապետը, տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը գլխարկով, բժշկական դիմակով դեմքը փակած, զենքի նմանվող առարկայով մտել է նշված բուքմեյքերական կենտրոն և զենքը պահելով օպերատոր, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Ա. Հ.-ի վրա՝ սպանության սպառնալիք տալով նրա հասցեին, հափշտակել է նրա մոտ եղած ողջ գումարն ու դիմել փախուստի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին