▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորը հստակ տեսնում է, որ հարազատ քաղաքը, որի պաշտպանության համար ծառայում է, իր հետ է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բարի ավանդույթ է դարձել երևանաբնակ զինծառայողների ծնողների այցը սահմանամերձ զորամասեր կազմակերպելու ծրագիրը, որն իրականացնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի հետ: 
Ծրագիրը կարևոր է նրանով, որ մեր զինվորը հստակ տեսնում է, որ հայրենիքը, հարազատ քաղաքը, որի պաշտպանության համար ծառայում է, իր հետ է, իր կողքին:

Քիչ առաջ պաշտպանության նախարարի հետ բարի ճանապարհ մաղթեցինք շուրջ 1700 զինծառայողների ծնողներին՝ իրենց զավակների հետ ջերմությամբ լի հանդիպման ակնկալիքով:

Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ մեր բոլոր զինվորներին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին