▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորի գրպանում դրված Աստվածաշնչի մեջ է մխրճվել ասկոլկան, որն էլ հենց փրկել է նրա կյանքը

Այսօր մեկ հրաշքի եւս ականատես եղանք, որ պետք է բոլորը իմանան: Մեր հերոսի մայրը գրեց, որ որդին վիրավոր է ձեռքից, ոտքից, որովայնից ու տեղափոխում են Երևան... Ուղարկեց նաև տղային խնամող բուժքրոջ ձայնագրությունը, ու ես քարացա...: Այս մասին ասված է Սբ. Յարութեան Տաճար ֆեյսբուքյան էջում:

«Բուժքույրն ասում էր, որ տղայի գրպանում դրված Աստվածաշնչի մեջ է մխրճվել ասկոլկան, որն էլ հենց փրկել է նրա կյանքը։ Առողջություն ենք քեզ մաղթում, մեր Հերոս տղա:

Հազար փառք մեր ամենազոր Տիրոջը, անդադար աղոթեք մեր Հերոսների համար», - նշվում է հրապարակման մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին