▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորները զոհվել են փամփուշտ չունենալու պատճառով. Ալեն Սիմոնյանը՝ ԱԱԾ-ի բացահայտման մասին

 

«Խայտառակություն է ու ամոթ է։ Մինչ իշխանափոխությունը, ունեցել ենք չէ ԱԱԾ ու ոստիկանություն, որոնք ուղղորդել են այդ գործընթացը ու միայն Մանվել Գրիգորյանը չէ, որ պետք է պատասխանատվություն կրեն։ Օրինակ` շտապօգնության մեքենան ասեղ չէ, որ տանես, թաքցնես, հաստատ էլի իմացողներ եղել են։ ՀՀԿ խմբակցությունը պետք է քաղաքական դիրքորոշում հայտնի ու աջակցի իրավապահներին, որ նաև Գլխավոր դատախազի հնարավոր միջնորդությանը ԱԺ` անձեռնմխելիությունից զրկելու խաթարող որևէ բան չլինի»,- այսօր ԱԺ ճեպազրույցներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը:

 

 

 

 

 

 

 

 

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև ԱԺ արտահերթ նիստին մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման անցկացմանը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«ԱԺ-ն արտահերթ նիստ կարող է հրավիրել Կառավարությունը և պատգամավորները։ Կառավարությունը վաղվա ԱԺ արտահերթ նիստում հիմա կարող է օրակարգում լրացումներ անել ու անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցը ընդգրկել, քանի որ վաղը Մանվել Գրիգորյանի ձերբակալման 72 ժամը լրանում է։ ԱԺ-ն կարող է նաև արտահերթ նիստ հրավիրել պատգամավորների ստորագրություններով։ Քանի որ սա պարտադիր քննարկման հարց է` կա պատգամավոր, ով հանցագործություն է կատարել, ապա պետք է հարցը քննարկվի թեկուզ ԱԺ արտահերթ նիստում, հակառակ դեպքում աբսուրդ կլինի սպասել ԱԺ հերթական նիստի անցկացմանը։ Օրինակ` երբ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին ձերբակալեցին, ես տեղյակ էի, որ պատգամավորների ստորագրություններով պետք է ԱԺ արտահերթ նիստ լիներ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ «Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Ալեն Սիմոնյանը նշեց.

«Առաջիկայում նմանատիպ դեպքերի էլի ականատես կլինենք։ Սա այն կոռումպացված համակարգն է, որի հետևանքով մենք կռվում էինք 80-ականների զենքով ու խորին ցավ եմ ապրում, որ մենք քննարկում ենք Մանվել Գրիգորյանի հարցը։ Փաստացի սա խայտառակություն է։ Նաև ծիծաղ է առաջացնում, երբ ՀՀԿ-ից ասում են, թե նա իրենց հետ կապ չունի. դա նույնն է, երբ ասում են` ես բիզնեսներ չունեմ, կնոջինս է, դա նույն տրամաբանության մեջ է։ Երբ նույն բոլշևիկին գրիչներ էր նա նվիրում, այդ ժամանակ Մանվել Գրիգորյանը թիմի անդամ չէ՞ր։ Եթե դա ՀՀԿ-ն չի իմացել, ուրեմն ինքը կոմպետենտ չի եղել։ Իմ կարծիքն է, որ նման բաներ մենք դեռ շատ կտեսնենք։ Ինչ վերաբերում է այդքան զենք-զինամթերք պահելուն, ապա ենթադրվում էր, որ փոքր զինված բախում պետք է լիներ Դոն Պիպոյի հետ։ Դա փոքր բանակի զենք էր։ Մի վաշտ կարելի էր զինել։ Զինվորները զոհվել են փամփուշտ չունենալու պատճառով, զենքը կարող է նաև վաճառքի առարկա լիներ։ Լավ, բա սանտավիկն ինչ գործ ուներ այստեղ»:

 

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր. Գեներալ  Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։ 

Նշենք նաև, որ այսօր Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է գեներալի պաշտպանությունից:


Կարդացեք նաև` ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին

Ներիր մեզ, իմ քաջ զինվոր... Նիկոլ Փաշինյան

Աշակերտուհին չէր կարող ենթադրել, որ քաջ զինվորին գրած իր այս նամակը հասնելու է «քաջ գեներալին»

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսելու ՊՆ-ում. Դավիթ Սանասարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին