▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհված հայ զինծառայողների որոշ մարմիններ ադրբեջանական ԶՈՒ-երի հսկողության տակ են․ Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք առաքելության հիման վրա պատրաստել է միջանկյալ զեկույց, որում ներկայացված են սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ գործողությունները։

«Բաց և փակ աղբյուրներից մենք տեղեկություն ունենք, որ զոհված հայ զինծառայողների մարմիններ կան, որ գտնվում են ադրբեջանական Զինված ուժերի վերահսկողության ներքո։ Հաշվի առնելով 2016թ․-ի ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված վայրագությունները՝ կենդանի և մահացած զինծառայողների հանդեպ, ներառյալ՝ գլխատումները, խոշտանգումները, դիակապտությունները, այդ բոլոր դեպքերն արձանագրել ենք նաև մենք՝ ՄԻՊ-ի զեկույցում։ Բոլոր դեպքերից  90%-ում արձանագրվել են նմանատիպ խախտումներ։

Շատ կարևոր է արձանագրել, որ դրանից հետո ադրբեջանական իշխանությունները հրապարակավ պարգևատրել և խրախուսել են այդ տիպի հանցագործություններ կատարած անձանց։ Այդ համատեքստում, կարծում եմ, որ այժմ մեր զինծառայողների մարմինները շատ լուրջ վտանգի տակ են և հավանականությունը բարձր է, որ  նրանց մարմինները կարող են լրացուցիչ իրավախախտումների և վայրագությունների ենթարկվել։ Այս տեսանկյունից ևս միջազգային իրավապաշտպան համայնքը մեծ անելիք ունի կանխարգելելու նմանատիպ խախտումները»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին