▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորակցությունս եմ հայտնում մեր քաջ զինվորներին, ձեր հետ եմ. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հետեւում է վերջին օրերին Հայաստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին եւ իր զորակցությունն է հայտնում մեր քաջ զինվորներին.

«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով:

Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:

Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին!

Ձեր հետ եմ:

Հենո»,- ֆեյսբուքում գրել է ֆուտբոլիստը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին