▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորակոչվող տղաներին խնդրում եմ ցուցաբերել տրանսպորտային աջակցություն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի հայրենակիցներ, մարզերից կենտրոնական հավաքակայան գնացող մեր զորակոչվող տղաներին խնդրում եմ ցուցաբերել տրանսպորտային աջակցություն։


     Այն տղաները, որոնք իրենց մարզերից Երևանի հավաքակայան տեղափոխվելու տրանսպորտային խնդիր ունեն, թող հավաքվեն իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։
     Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները՝ նույնպես։
     Պրոցեսը՝ շուրջօրյա։ Մարզպետարանների և քաղաքապետարանների աջակցությամբ»։

Դիտեք նաև՝

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին