▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զորք էլ կա, զենք էլ կա»․ պատերազմի մասնակիցները կառավարությունից պահանջում են բացել Լաչինի միջանցքը

«Զորք էլ կա, զենք էլ կա»․ պատերազմի մասնակիցները կառավարությունից պահանջում են բացել Լաչինի միջանցքը

Թարմացված․ «Բոլորդ բներից հելեք՝ հերիք էլավ բոլ էլավ, երկիր ենք կորցնում, նամուս, թասիբը սաղիդ կորելա՞, ինչ եք ուզում՝ կա´մ էս յան, կա´մ էն յան: Մենակ ասում եք՝ հայրենիք ենք սիրում. դե բներիցդ հելեք հայե´ր, թե՞ պիտի էրեխեքիդ վիզը ձեր տան մեջ կտրեն»,- վրդովված ասում էին Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով ճանապարհ փակած պատերազմի մասնակից ցուցարարները:

Թարմացված․ «Խաչակիրներ» ջոկատի անդամները, որոնք Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց, փակել են Տիգրան Մեծի պողոտան։

Թարմացված․ «Տեսնում եմ՝ դեռ քիչ են, քաղաքացիները դեռ չեն ուզում իրար գալ, ոնց որ ամեն մարդ՝ իրա տնով, իրա կոնդիցիոներով, իրա զուգարան-բաղնիքով ա, դրա համար խորհուրդ կտամ՝ փակել ճանապարհները, որ բոլորը միանան, որպեսզի հասկանանք՝ քանի հոգով ենք շարժվում առաջ։ Հայ կա՝ չի գիտակցում, պիտի հասկացնենք, որ սենց պիտի լինի»,- Կառավարության շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց «Խաչակիրների» հրամանատար Սարգիս Պողոսյանը։ Նա հայտարարեց, որ պատրաստվում են շարժվել Կոռնիձոր։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին