Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Բա իմացաք... շշուկներ են լսվում, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը`իր 6-նոցների միջոցով <փայ> է մտել մի շարք լրատվականներում ուր նա պայմանավորվածություն է ձեռք բերել իրեն չդիպչել, իր մասին փիս-փիս բաներ չգրել ու որքան հնարավոր է <սեւացնել> իր մրցակից իշխանավորներին, որոնք որ Արգամիչի թրի տակով չեն անցել... Ընդ որում, խոսակցություններ կան այն մասին, ՈՐ ԱՐԳԱՄԻՉԸ տիրություն է անում նոր ստեղծվող մի քանի էլ կայքերի, որոնց ֆինանսավորման առյուծի բաժինը, թողել է Սյունյաց հրաշագործ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վրա`որպես իր գործին կրկին նշանակվելու <մաղարիչ>: Եւ հենց դա է պատճառը, որ այն լրատվականները, ովքեր <պահում> են Արգամիչին, զուգահեռ տիրություն են անում նաեւ Սուրիկ Խաչատրյանին, ով արտաքուստ թուր ու թվանք է Արգամիչի հետ, սակայն <տակից> պասերով լավ էլ խաղեր է տալիս: Ի միջի այլոց չար լեզուները խոսում են, որ Սուրիկ Խաչատրյանն ու Հովիկ Արգամիչը մտադիր են մեծացնելու իրենց <լրատվական մաֆիան>, որի մեջ լուրջ <խամաճիկներ ու տասովչիկներ > են ընդգրկված, որպեսզի <թշնամու գնդակից> ինչքան հնարավոր է կարողանան հեռու մնալ....
Ազատ Հայաստան ֆեյսբուքյան էջից