ԶՊՄԿ-ն միշտ պատրաստ է օգնել համայնքին, սակայն կխնդրեինք, որ Կապանի տնտեսվարողներն էլ ուշադիր ու հոգատար լինեն Ողջի գետի նկատմամբ,-ասում է ԶՊՄԿ-ի բնապահպանությանն բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանը։
Երեք տարի Ողջին չէր մաքրվել և այս մայիսի վերջին Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստակամության միացավ՝ Սյունիքի մեծության երկրորդ գետը մաքրելու՝ Կապանի համայնքապետարանի նախաձեռնությանը։
Գետի հունից հաննվեցին ջրաբերուկներ ու կենցաղային աղբ, որոնք Ողջիում էին հայտնվել որոշ տնտեսվարողների ոչ բարեխիղճ աշխատանքի հետևանքով։
ԶՊՄԿ-ի բնապահպանությանն բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանը նշում է , որ գետի մաքրման աշխատանքների համար ստիպված էին օգտագործել տեխնիկա, քանի որ կուտակված աղբը բավականին մեծ է եղել, սակայն աշխատել են այնպես, որ ջրային էկոհամակարգերը չխախտվեն։
Օգտվելով Asekose.am-ի հետ զրույցի առիթից՝ Հասմիկ Մկրտումյանը խնդրեց, որ տնտեսվարողները հոգատարության մոտենան քաղաքի միջով անցնող ու նրան յուրօրինակ տեսք տվող Ողջին մաքուր պահելու հարցին։
Դիտեք նաև՝


