▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՊՄԿ-Պոլիտեխնիկ համագործակցությամբ կլուծվեն մասնագիտական կադրերի պատրաստման խնդիրները

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան է այցելել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

Նրանց ընդունել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը:

Քննարկվել են ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի կրթական ծրագրերի շուրջ առկա մարտահրավերները և զարգացման հեռանկարների համար անհրաժեշտ գործողությունները:

Վարդանյանը հյուրերին  ներկայացրել է ոլորտային կրթական ծրագրերը պահանջարկված ու մրցունակ դարձնելու համար իր մոտեցումները:  Ձեռք է բերվել պայմանավորվածություն ինստիտուցիոնալ համագործակցությամբ առաջիկա 5 տարիներին լուծել ոլորտում առկա մասնագիտական կադրերի պատրաստման խնդիրները:

ԶՊՄԿ գործադիր տնօրենը, արձանագրելով ինժեներական կրթության կարևորությունը երկրի տնտեսության և կայունության հարցում, հայտնել է իր պատրաստակամությունը խորքային և բովանդակային բարեփոխումների ճանապարհին աջակցելու Պոլիտեխնիկին։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակի և ՀԱՊՀ-ի հետ երկարատև սերտ համագործակցության համար ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին Պոլիտեխնիկի ռեկտորը պարգևատրել է ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով։

Այցի շրջանակներում ԶՊՄԿ-ի ղեկավարության համար կազմակերպվել է այցելություն ՀԱՊՀ մի շարք լաբորատորիաներ, գերազանցության կենտրոններ, Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին