▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զրոյացնում են մյուսների աշխատանքը, թանի ու ճանճի պատմությունն են դարձնում. Ցոլակյան

Զրոյացնում են մյուսների աշխատանքը, թանի ու ճանճի պատմությունն են դարձնում. Ցոլակյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նիստը նվիրված էր 2019 թվականի գործունեության արդյունքերի ամփոփմանը: Կոլեգիայի նիստին մասնակցում էին նախարարության կազմում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների ղեկավարները:

Ելույթով հանդես է եկել ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը: ԱԻ նախարարն ընդգծել է, որ անցյալ տարին ծանրաբեռնված է եղել բոլոր ուղղություններով և շնորհակալություն է  հայտնել նախարարության բոլոր աշխատակիցներին կատարված մեծ աշխատանքի համար:

Հատկապես առանձնացվել է քաղաքացիների նկատմամբ բարեհամբյուր և հարգալից վերաբերմունքի կարևորությունը:

Ֆ. Ցոլակյանը նշել է, որ մշակվում է աշխատանքի գնահատման բալային համակարգ, որի հիման վրա էլ աշխատակիցներն այսուհետ կստանան լրավճարներ:

Անդրադառնալով համակարգում ընթացող կառուցվածքային փոփոխություններին՝ նախարարը հավաստիացրել է, որ Փրկարար ծառայությունում հաստիքները ոչ միայն չեն կրճատվել, այլ նաև՝ պետք է ավելացվեն: Փոփոխություների արդյունքում կհամալրվեն կանխարգելող և արագ արձագանքող ստորաբաժանումները՝ նպատակ ունենալով բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

Ցավով հիշատակելով անցյալ տարի հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհված հրշեջ-փրկարարի մահը՝ նախարարը նշել է, որ ստորաբաժանումների ղեկավարները պետք է ցուցաբերեն առավելագույն զգոնություն և զգուշավորություն փրկարարների աշխատանքը հնարավորինս անվտանգ կազմակերպելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին