Դեկտեմբերի 29-ին ավիացիոն անվտանգության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում բերման են ենթարկել Գավառի բնակիչ, 57-ամյա Տիգրան Արզաքանցյանին։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ օրը` ժամը 07։30-ի սահմաններում, Երևան-Դուբայ չվերթի ուղևոր Արզաքանցյանի ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 փամփուշտ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, բերման ենթարկված Տիգրան Արզաքանցյանն «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահն է։
Թարմացված․ «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն ազատ է արձակվել, այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից․ «Քրեական վարույթ է նախաձեռնվել․ պարզվում է փամփուշտների անօրինական կամ օրինական լինելու հանգամանքը»։