Մաքսատներից ամենաեկամտաբերը, որտեղ երիտասարդները ձգտում են աշխատանքի ընդունվել, Արևմտյան մաքսատուն-վարչությունն է համարվում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանում:
Այստեղ ամենաշատ դիմողներն են լինում սովորաբար: Անցյալ ամիս 37 քաղաքացի է դիմել «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետում աշխատանքի ընդունվելու խնդրանքով: Տեսուչ դառնալ տենչող այս 37 հոգուց ընտրել են ԱԺ «իմքայլական» պատգավար Հովհաննես Աղազարյանի որդուն՝ Վահե Աղազարյանին: Մայիսի 6-ին նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել:
«Հրապարակն» է գրում, նշելով, որ Աղազարյանի որդու անունը գտնում ենք Պետեկամուտների կոմիտեի կայքում՝աշխատանքի ընդունվելու համար դիմող քաղաքացիների ցուցակներում: Նշված է, որ մայիսի 6-ին նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել: 37 հոգուց, փաստորեն, ամենալավ թեկնածուն Ձեր տղա՞ն էր: «Ես չեմ կարող ասել 37 հոգու մասին, ճիշտն ասած, բայց կարող եմ ասել, որ իմ տղան ուներ համապատասխան կրթությունն ու մակարդակը այդ պաշտոնին անցնելու համար», - ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում


