▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 ամիս հետո Հայաստանում հնարավոր է 700 հազար սովյալ լինի

1 ամիս հետո Հայաստանում հնարավոր է 700 հազար սովյալ լինի. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է տարածել իր էջում:

«Լարսի անցակետը ջրհեղեղի պատճառով անժամկետ փակ է։ Հայաստանից բեռնատարները, հիմնականում ծիրանով բեռնված, չգիտեն ինչ անել՝ ծիրանը փչանում է։ Ի դեպ, յուրաքանչյուր բեռնատարի համար 8 հազար դոլար է վճարվել։ Հասկանում եմ, որ բոլորը զբաղված են Նիկոլի թռցրած գրիչի «ամենաակտուալ» թեմայով, սակայն մեր հայրենակիցներին օգնել է պետք։ Ի դեպ, վրացական սահմանապահները խորհուրդ են տվել հետ վերադառնալ, որովհետեւ որեւէ կանխատեսում՝ երբ կգործի Լարսի անցակետը՝ չկա։ Հասկանալի է, որ առնվազն առաջիկայում գյուղացիներից մասնավոր սեկտորը ՌԴ արտահանելու համար ծիրան չի գնելու, ինչը, ի դեպ, գնում էր մեկ կիլոգրամը 200 դրամով։ ՀՀ «ամենաժողովրդական» կառավարությունը պարտավոր է հենց գյուղական բնակավայրերում կազմակերպել եւ գյուղացիներից գնել ծիրանը, Երեւանում եւ այլ բնակավայրերում հատկացնել հատուկ տարածքներ՝ ծիրանի իրացման համար։ Այլապես, վարկերի տակ գերեվարված գյուղացիական տնտեսությունները վերջնականապես սնանկանալու են եւ մեկ ամիս հետո ՄԱԿ-ի «Սովի քարտեզով» Հայաստանում ոչ թե 500 հազար սովյալ է լինելու, ինչպես հիմա է նշված՝ այլ մի 200 հազարով ավելի»,- գրել է նա:

Կարդացեք նաև՝ Հեղեղումների պատճառով փակվել է Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ մայրուղին

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more