▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

100 հոգի կիսաանգրագետ, կիսաալկոհոլիկնե՞րն են ժողովուրդը, թափառական քարոզիչ Վազգեն․․․

100 հոգի կիսաանգրագետ, կիսաալկոհոլիկնե՞րն են ժողովուրդը, թափառական քարոզիչ Վազգեն․․․Նիկողոս Հովհաննիսյան

***

«Աղերսում եմ Վեհափառին` Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին կարգալույծ անել»․ Սամվել դպիր Գրիգորյան

ՈւՇԱԴԻՐ. ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԲՆԱԿԱՆ ՄԵՂՔ
ԱՂԵՐՍԱԳԻՐ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ
Հանուն իրենց հագով կարկտած «արդարության» Մայր Տաճարի մոտ մեգաֆոնով բղավող տիրադավ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղք, ի հակադրություն արվամոլության կամ սոդոմական մեղքի, որը նա անբնական մեղք է անվանել:

Եկեք քննենք դա արդյո՞ք այդպես է.
1.⁠ ⁠Նախ քրիստոնեական վարդապետության մեջ «բնական մեղք» հասկացություն գոյություն չունի։ Մեղքն ինքնին հակաբնական է, քանի որ ըստ եկեղեցու սուրբ հայրերի, Աստված մարդուն ի սկզբանե առանց մեղքի է ստեղծել։ Մեղքը դիտվում է որպես մարդու բնության աղավաղում կամ հիվանդություն, ոչ թե դրա բնական մասը։
2.⁠ ⁠Շնությունը Աստծո 10 պատվիրաններից մեկի ուղղակի խախտումն է: Այն համարվում է մարդու գիտակցված ընտրություն, որը խզում է Աստծուն տրված հավատարմության ուխտը և խոցում ու վնասում մարդու հոգին։ Հոգու տաճար համարվող մարդու մարմինն է ապականում:
3.⁠ ⁠Կենսաբանորեն մարդն ունի վերարտադրողական ուժեղ բնազդ։ Սակայն, մարդը տարբերվում է կենդանուց նրանով, որ ունի բանականություն և կամք, որոնցով կարող է վեր կանգնել իր բնազդներից։ Այն, ինչ բնական է կենդանու համար, բարոյական չէ բանական էակի համար։
4.⁠ ⁠Շնությունն (պոռնկությունն) արդարացնելու համար հաճախ անվանում են «մարդկային տկարություն», քանի որ այն բխում է մարդու կրքերից և բնազդներից, բայց այն «բնական մեղք» անվանելը չի բխում ոչ Աստվածաշնչից, ոչ եկեղեցու վարդապետությունից և ոչ էլ որևէ կանոնից։
5.⁠ ⁠Հին Կտակարանում շնությունը համարվում էր ծանր հանցանք, որի համար նախատեսվում էր մահապատիժ (Ղևտ. 20:10)։ Իսկ արվամոլությունն ուղղակիորեն արգելված է. «Տղամարդու հետ մի՛ պառկիր այնպես, ինչպես կնոջ հետ են պառկում. դա պիղծ բան է» (Ղևտ. 18:22)։
6.⁠ ⁠Նոր Կտակարանում Տեր Հիսուս Քրիստոս ավելի խստացրեց պատվիրանը. «Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար». իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում» (Մատթ. 5:27-28):
7.⁠ ⁠Մեկ այլ տեղ առաքյալն է խստագույնս զգուշացնում. «Չգիտէ՞ք, թէ անիրաւներն Աստծու արքայութիւնը չեն ժառանգում. մի՛ խաբուէք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արուամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ յափշտակողներ Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն» (Ա Կորն. 6:9):
8.⁠ ⁠Աստծուց կտրվելու, ստին տրվելու և արարածներին պաշտելու համար Աստված մարդկանց մատնեց. «...անարգ կրքերի. որովհետեւ նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։ Նոյնպէս եւ արուները, թողնելով էգի հանդէպ բնական կարիքները, իրենց ցանկութիւններով բորբոքուեցին միմեանց հանդէպ. արուները արուների հետ խայտառակութիւն էին գործում եւ փոխարէնը իրենք իրենց անձերի մէջ ընդունում էին իրենց մոլորութեան հատուցումը։ Եւ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստուած նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝ լցուած լինելով ամենայն անիրաւութեամբ, պոռնկութեամբ, անզգամութեամբ, ագահութեամբ, չարութեամբ, կատարեալ նախանձով, սպանութեամբ, կռուազանցութեամբ, նենգութեամբ, չարասրտութեամբ. բանսարկու, չարախօս, աստուածատեաց, նախատող, հպարտ, ամբարտաւան, պոռոտախօս, չարահնար, ծնողատեաց, անմիտ, ուխտադրուժ, անագորոյն, անգութ, անողորմ. նրանք գիտէին Աստծու արդար դատաստանը, թէ այսպիսի բաներ գործողները մահուան են արժանի. եւ ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաեւ նրանք, որ գործողներին հաւանութիւն են տալիս» (Հռոմ. 1:26-32): Այսինքն, թե՛ շնությունը, թե՛ համասեռամոլությունը Սուրբ Գրքում հավիտենական մահվան արժանի մեղքեր են համարվում:
9.⁠ ⁠Հռոմեացիներին ուղղված նամակում առաքյալը խոսում է բնական և անբնական կրքի մասին, բայց ոչ մեղքի մասին: Արվամոլությունը նա անվանում է անբնական կարիք, մարդու բնության անարգում:
10.⁠ ⁠Եկեղեցին շնությունը, պոռնկությունն ու արվամոլությունը դիտարկում է որպես հոգևոր հիվանդություն: Ս.Գրիգոր Տաթևացին նշում է, որ նման մեղքը երբ ծածուկ է պահվում, մարդուն դնում է ներքին դժոխքի մեջ, քանի որ նա ստիպված է մշտապես ստել Աստծուն, մարդկանց և ինքն իրեն։ Դա առաջացնում է հոգևոր երկվություն։
11. Ս. Գրիգոր Տաթևացին նույնպես տարբերակում է բնական և օտարամուտ կրքեր: Բնական են քաղցը, ծարավը, քնելը, աշխատելը և այլն: Եվ սրանք բնական էին ասվում նաև մինչ դրախտում հանցանք գործելը, և Ադամը սրանք բնականորեն կրում էր: Սրանք անդատապարտելի կրքեր են, որոնք գործեց նաև Քրիստոս, որովհետև իր կողմից էին ստեղծվել:
12. Իսկ օտարամուտ կրքերը երեքն են. մեղքը, մահը, քայքայումը: Մեղքը գործն է, մահը` պատիժը, ոչնչանալը` պատժի հետևանքը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Աստվածաշունչը թե՛ շնությունը (պոռնկությունը), թե՛ արվամոլությունը դիտարկում է որպես մեղք, դրանք տալով տարբեր բնութագրեր։ Բայց, որևէ տեղ մեղքի բնականի կամ ոչ բնականի բաժանում չի տալիս: Եթե մի բանը բնական է (ինչպես շնչելը, ուտելը կամ քնելը), այն չի կարող մեղք համարվել։ Իսկ եթե առկա է մեղքը, նշանակում է՝ դա բնական վիճակից շեղում է։ Թեև Աստվածաշունչը խստորեն դատապարտում է այս արարքները, այն միաժամանակ քարոզում է զղջում և ապաշխարություն: Քրիստոնեական ուսմունքի և եկեղեցու վարդապետության համաձայն ցանկացած մեղավոր մարդ կարող է ներում ստանալ, եթե անկեղծորեն զղջա, խոստովանի իր գործած մեղքերը թողություն տալու իշխանություն ունեցողի՝ գործող հոգևորականի վկայությամբ, զղջա և թողնի իր նախկին ապրելակերպը։ Դա նրան հոգու վերակենդանացում և բժշկություն կպարգեւի, Աստծո հետ հաշտություն, օրհնություն և մեծ մխիթարություն: Որքան շուտ, այնքան լավ:
Հ.Գ. 1.
ԱՂԵՐՍԱԳԻՐ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հաշվի առնելով Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի.
Ա) վերոգրյալ լրջագույն դավանաբանական շեղումները,
Բ) Աստվածաշնչին հակառակ թեզերի արծարծումն ու մեղքի սրբագրումը,
Գ) նրա հակականոնական ընթացքը,
Դ) Պատարագի ընթացքում Կաթողիկոսի և Թեմի առաջնորդների անունների զեղջման հետ հաշտ լինելը, հովանավորելը,
Ե) նվիրապետական կարգի դեմ ընդվզելը,
Զ) սադրիչ հայտարարություններին միանալը,
Է) կարգալույծների պատարագանման արարողություններին Պատարագ անվանելը,
Ը) կարգալույծների ու հերձվածողների հետ 17.12.2025թ. Մայր Աթոռի վրա գրոհը համակարգելը,
Թ) Ավետարանի խոսքն ակնհայտ աղավաղելը,
ԱՂԵՐՍՈւՄ ԵՄ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ` Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել:
ՈՎՔԵՐ ՀԱՄԱՄԻՏ ԵՆ, ԽՆԴՐՈւՄ ԵՄ ՄԻԱՆԱԼ ԱՂԵՐՍԱԳՐԻՆ»

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more