▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

14-ամյա աշակերտուհուն բռնաբարած գյուղապետը «փրկվեց» արվամոլներից

Որոշ լուրերի համաձայն`  Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար, գյուղի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանը, ով 2012 թ. փետրվարի 27-ին անչափահասի նկատմամբ բռնաբարության մեղադրանքով դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, հայտնվել է արվամոլների պատժախցում: Սակայն Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը  հերքել է տեղեկատվությունը՝ հավաստիացնելով, որ այդ մարդու հետ ամեն ինչ նորմալ է և կրում է իր պատիժը: Այս մասին գրում է Լուրեր.com-ը:

Գյուղապետ Ազատ Ղուկասյանը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) եւ 142-րդ հոդվածի 1-ին մասի (անառակաբարո գործողություններ 16 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով: Հարցրեցինք նաև արդյոք հոդվածից ելնելով վերջինս այս պահին ենթարկվում է որոշակի խոշտանգումների, թե՝ ոչ Գոռ Ղլեչյանն ասաց, որ ինքն անձամբ է տեղեկացել, որ Ազատ Ղուկասյանի մոտ այս պահին խնդիրներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more